Օգոստոսի 12-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Բ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, օգոստոսի 11-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, Աբովյան փողոցի 1/3 հասցեում գործող «Զովք» սուպերմարկետում Դավիթ Բ․-ն, ցանկանալով գարեջուր վերցնել, կոտրել է մեկ շիշ գարեջուր, որից հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել։ Սուպերմարկետի աշխատակցի կողմից դիտողությունից հետո փոխադարձ հարվածներ են հասցրել։
Ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել սուպերմարկետի աշխատակից, Երևանի բնակիչ, 17-ամյա Վ․ Ս․-ն և 36-ամյա Դավիթ Բ․-ն։










