Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյnւնն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է. ՆԳՆ


Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյnւնն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է. ՆԳՆ
Օգոստոս 19 23:01 2026

«ՆԳ նախարարությունը շարունակում է իրազեկման արշավը, որի նպատակն անչափահասների նկատմամբ բռնության և նման երևույթների կանխարգելման ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացումն է»,- այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից տեսանյութով և դրան ուղեկցող «Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է» վերտառությամբ գրառման մեջ։

«Շարքի հերթական թողարկման շրջանակում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ներկայացնում է անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության հնարավոր հետևանքներն ու կանխարգելման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝

-անչափահասների նկատմամբ ֆիզիկական բռնության լատենտայնությանը,

-ֆիզիկական բռնությունը որպես դաստիարակչական մեթոդի կիրառման անթույլատրելիությանը,

-բռնության ազդեցությանը երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա,

-բռնության դեպքերին պատշաճ արձագանքման կարևորությանը»։