Լարված իրավիճակ ԱԺ-ում. Դավիթ Ղազինյանին ԱԺ դահլիճից հեռացնելու համար Ալեքսանյանն անվտանգության ուժեր կանչեց


Լարված իրավիճակ ԱԺ-ում. Դավիթ Ղազինյանին ԱԺ դահլիճից հեռացնելու համար Ալեքսանյանն անվտանգության ուժեր կանչեց
Օգոստոս 19 15:07 2026

«Տիգրան Աբրահամյան ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Պարոն Ղազինյան, դուք ինձ չեք կարող նկատողություն հայտնել, ձեզ նույնպես հայտարարվում է նկատողություն»,- ԱԺ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին դիմեց  նախագահող Վահագն Ալեքսանյանը։

Ղազինյանը տեղից իր անհամաձայնությունը հայտնեց։

Մի քանի անդամ Ղազինյանին լռեռ հորդորեղ Ալեքսանյանն վերջում հայտարարեց.

«Դավիթ Ղազինյանին կարգապահական տույժ՝ հեռացում դահլիճից, մինչև օրվա վերջ զրկելով նիստին մասնակցելու իրավունքից»։

Ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ դուրս գալ դահլիճից։

«Ես անվտանգության ուժերին հրավիրում եմ  դահլիճ, որ դուրս հրավիրի Դավիթ Ղազինյանին դահլիճից»,- ասաց Ալեքսանյանը, բայց տեսնելով որ Ղազինյանը ինքնակամ լքում է դահլիճը՝ ՊՊԾ աշխատակիցներին հորդորեց չմիջամտել։