Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում


Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում
Օգոստոս 19 14:42 2026

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամներ մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-ից մեկնարկում է սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Գագիկ Խաչիկյան:

Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։