Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը


Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը
Օգոստոս 19 14:12 2026

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին:

Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ ժամը 13:00-ին կայանալիք առարկայի թեստը՝ ժամը 12:30-ին: Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները:

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 20

Ժամը 10:00
9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»
12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»

Ժամը 13:00 
9-րդ դասարան՝ «Հայոց լեզու»
12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և գրականություն»

Օգոստոսի 21

Ժամը 10:00
9-րդ դասարան՝ «Բնագիտություն»
12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»

Ժամը 13:00

9-րդ դասարան՝ Էսսե։