Պատահական չէր, որ հարյուր հազարավոր հայեր մեկտեղվեցին Սամվել Կարապետյանի շուրջ, որովհետև իր մարտnւղին հանունի է ու Աստվածահաճո. Գոհար Մելոյան


Պատահական չէր, որ հարյուր հազարավոր հայեր մեկտեղվեցին Սամվել Կարապետյանի շուրջ, որովհետև իր մարտnւղին հանունի է ու Աստվածահաճո. Գոհար Մելոյան
Օգոստոս 18 23:45 2026

Օգոստոսի 18-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, մեծանուն բարերար Սամվել Կարապետյանի տարեդաձն է։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրել է. «Պատահականությունները պատահական չեն, ուստիև՝ պատահական չէր նաեւ պարոն Կարապետյանի կյանքի ուղին ու արձանագրած հաջողությունները։

Սակայն այդ բարդ ու ճանկռոտ ճանապարհին, որը համոզված եմ, որ եղել է վայրիվերումներով, վերջինս ոչ միայն չի հեռացել իր արմատներից, արժեքներից ու ծագումնաբանությունից, այլ՝ իր ձեռքբերումները ծառայեցրել է իր ազգին ու հայրենիքին։

Սամվել Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը, որ հասել է ճիշտ պահին։ Նա բարերար է բառի իրական իմաստով, որովհետեւ բարի արարները կատարել է լուռ ու սրտանց։

Ու պատահական չէր, որ հարյուր հազարավոր հայեր մեկտեղվեցին պարոն Կարապետյանի շուրջ, որովհետեւ իր մարտուղին հանունի է ու Աստվածահաճո, իսկ այս պայքարի մաս դառնալը՝ պատիվ ու պատասխանատվություն։

Իսկ ամենանենգ նպատակով չարախոսները՝ կմնան պատմության մութ էջերում, որովհետեւ ինչպես Թումանյանն է ասել՝
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։»։

Ծնունդդ շնորհավոր, մեծանուն ՀԱՅ»։