Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան


Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
Օգոստոս 18 21:22 2026

Արմենը մեր ընկերն է, և ես վստահ եմ, որ որոշ ժամանակ անց ինքը ինչ-որ այլ տեղ կվերադառնա, ես վստահ եմ, որ նա մեկընդմիշտ չի հեռացել, այս մասին լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Արմեն Գրիգորյանին այս պաշտոնում փոխարինելու մասին։

 

 

Խոսելով առաջիկայում իր անելիքների մասին՝ Սիմոնյանը նշեց, որ շատ մանրամասներ չի կարող հայտնել։

 

«Շարունակվելու է մեր հարևան բոլոր երկրների հետ համագործակցությունը, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, այդ ուղղությամբ աշխատանքներ կտարվեն և կտեսնեք առաջիկայում»,-նշել է նա։