Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոր պաշտոնի համար


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ նոր պաշտոնի համար
Օգոստոս 13 21:11 2026

«Թիմային որոշում է»,- Factor TV-ի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակված Ալեն Սիմոնյանն այսպես է մեկնաբանել իր նոր նշանակման որոշումը:

«Մենք թիմ ենք, թիմային որոշում է, քննարկում է եղել»,- ասել է նա։

Սիմոնյանը  շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նման որոշում կայացնելու համար, նշել է, որ իր նշանակման հրամանագիրը ստորագրվել է րոպեներ առաջ, իսկ իր աշխատանքի մանրամասների մասին կխոսի ավելի ուշ։

Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արմեն Գրիգորյանը «դադար է վերցնում, հակված չէ աշխատել պետական ծառայությունում» և ազատել էր նրան ԱԽՔ պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակել էր Ալեն Սիմոնյանին, ով նախկին գումարման ԱԺ նախագահն էր։