Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում


Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում
Օգոստոս 13 20:05 2026

Այսօր՝ օգոստոսի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։

Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, քանի որ նրանք ծխահարվել էին։ Նրանց առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։