Խաղաղության հաստատման հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. Սարգիս Խանդանյան


Խաղաղության հաստատման հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է. Սարգիս Խանդանյան
Օգոստոս 13 20:04 2026

Հայաստանը հուսալի, կանխատեսելի գործընկեր է: Հայաստանը սպառնալիք չէ որևէ պետության համար, և չի կարող իրեն դիրքավորել որպես այդպիսին: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Սարգիս Խանդանյանը։

 

 

«Հայաստանի շահը կայուն, խաղաղ և փոխկապակցված միջավայրն է։ Այսօր արդեն կարող են արձանագրել, որ հավասարակշռված և համասարակշռման քաղաքականությունն ապացուցել է իր կենսունակությունը»,-հայտարարել է Խանդանյանը։

 

Նա ընդգծել է, որ խաղաղությունն ՀՀ-ի համար ստեղծել է նոր հնարավորություն և միջավայր արտաքին հարաբերությունների կոնֆրոնտացիոն բնույթը աստիճանաբար փոխակերպելու փոխգործակցային արտաքին քաղաքականության։

 

«Խաղաղությունն այլևս ոչ միայն քաղաքական նպատակ է, այլ գոյություն ունեցող իրողություն, բայց խաղաղությունը գործընթաց է ու այդ գործընթացն ունի իրական պարամետրեր, այս հարցում մեր հիմնական գործընկերը Ադրբեջանն է։ Մեր գլխավոր առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ստորագւոմն է, ես լիահույս եմ, որ այս խորհրդարանը հնարավորություն կունենա սկսել համաձայնագրի քննարկումները և վավերացնել այն»։