Եթե Ռուսաստանն ուզի, որ մենք ԱՄՆ-ի դեմ գործիք դառնանք, մենք այն չպետք է անենք. Վարդանյան


Եթե Ռուսաստանն ուզի, որ մենք ԱՄՆ-ի դեմ գործիք դառնանք, մենք այն չպետք է անենք. Վարդանյան
Օգոստոս 13 18:01 2026

«Քիչ առաջ 10 րոպե ԱԺ ամբիոնից հիմնավորվեց, որ այաստանի անհրաժեշտ չէ, ավելին՝ վտանգավոր է Հայոց Ցեղասպանության միջազգային գործընթացը»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժաանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

 Ընդդիմադիր պատգամավորը հարց հնչեցրեց, թե ճանաչման գործընթացը Թուրքիային ատելու հետևանք  է, և պատասխանեց, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է ՀՀ-ին, այն սեփական անվտանգության ապահովող հիմնական բաղադրիչներից է։

Նա նաև նկատեց, որ Ցեղասպանության ճանաչումը զսպող գործիք է նոր ցեղասպանությունների համար։Վարդանյանը հիշեցրեց, որ Անկախ Հայաստանի չգոյության տարիներին էլ Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են, օրինակ Ուրուգվայը, և դա շնորհիվ Հայ դատի կառույցների, որի դեմ այսօր պայքարում է գործող իշխանությունները։

Պատգամավորը նշեց, որ իշխանությունների հետ ունեցած տարբերության անկյունաքարերից է «սպառնալիքի» ձևակերպման հարցը։

 Վարդանյանը սպառնալիք է համարում Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականությունը և այլ միջազգային հարաբերությունների սուբյեկտի քաղաքականություն  սպառնալիք չի համրվում

«Մենք ասում ենք, որ  ՀՀ-ի ռեսուրսները պետք է ուղղվեն այդ սպառնալիքների դիմագրավելուն։ Հայաստանը ռեսուրս չունի որևէ գերտերության՝ մեկ այլ գերտերության դեմ գործիքը դառնալու համար։ Եթե Ռուսաստանը ուզի, որ մենք ԱՄՆ-ի դեմ գործիք դառնանք, մենք այն չպետք է անենք, դրա ռեսուրսը չունեն, եթե այլ աշխարհաքաղաքկան կենտրոն ուզում է որ մենք Ռուսաստանի դեմ գործիք դառնալ, մենք այն չպետք է անենք, այդ ռեսուրսը չունենք, ունեցածը չի հերիքում սեփական սպառնալիքների դեմ պայքարելու համար»,- ասաց Վարդանյանը։