ԵԱՏՄ-ի մասով երբեք չեմ խուսափել գնահատականներ տալուց, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բուն թեման այն է, որ ակնկալվում է ունենալ էքսկլուզիվ հարաբերություններ, որի հետ մենք համաձայն չենք, մնացածն արդեն ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Այսպես, թե այնպես մենք մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք, եթե նույնիսկ հիմա 100 տոկոսով վերադառնանք նախորդ վիճակին, դրանից մեր օրակարգը չի փոխվում։ Ես այսօր էլ նիստում ասացի, որ խնդիր է, երբ մեր արտահանումները կամ ներմուծումը կարող է կախված լինել մի օղակից։ ԵԱՏՄ խորհրդոում իմ ելույում այդ հարցերին անդրադարձել եմ»,-նշեց նա։










