Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը․ Բաբայան


Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը․ Բաբայան
Օգոստոս 13 09:53 2026

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա գրել է․«Ձերբակալման որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը:

Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»: