Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ Մոլի տարածքը։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում










