Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, համաձայն չենք, որ այն պետք է վառել. դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է. Կարապետյան


Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, համաձայն չենք, որ այն պետք է վառել. դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է. Կարապետյան
Օգոստոս 12 14:52 2026

Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, համաձայն չենք, որ այն պետք է վառել, դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

 

 

«Մեր անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է, առանց մեր երկրի ծննդականի ինչպես կարող ենք: Մենք խաղաղության ջատագովն ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք ու Ալիևի բերած Սահմանադրությունը անցկացնենք:

 

Դա մեր երկրի և ապագայի համար սխալ ճանապարհ է, չենք կարող մեր ծննդականը վառենք ու ընդունենք մի Սահմանադրություն, որն իրենք են ասում: Երբ ժամանակը գա, մենք երկար աշխատանքով հասարակությանը բացատրելու ենք, թե ինչպես ենք տեսնում խաղաղության հասնելու ճանապարհը: Մենք աշխատելու ենք խաղաղության կայացման համար, բայց առաջարկելու ենք այնպիսի տարբերակներ, որը չի ստորադասի մեր երկրի ու ազգի շահը»,- նշել է Կարապետյանը:

 

Կարապետյանը պատասխանելով հարցին, թե արդյո՛ք բացառում է, որ իրենց թիմից մարդիկ կլինեն, ովքեր կողմ կքվեարկեն ՔՊ-ի որոշումներին, ասում է՝ մինչ ԱԺ մտնելը թիմակիցների հետ պայմանավորվել են, որ եթե վերջիններս մտավախություն ունեն իրենց անվտանգության կամ ազատության համար, ապա պետք է գան՝ հասկանալով, որ կարող են ենթարկվել քաղաքական ռեպրեսիաների: