«iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան


«iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով «բուքսավատ» եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում. Կոնջորյան
Օգոստոս 12 12:32 2026

«iPhone 17»-երով եկել, «iPhone 4»-ի սոֆթով բուքսավատ եք անում, ժողովրդին էլ նույնն եք ստիպում: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը՝ մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին:

 

 

«Ձեր սոֆթը ուրիշ սոֆթ է, պարոն Կարապետյան, 100 տարի առաջվա սոֆթ է, հասկանու՞մ եք, ձեր սոֆթը հին է, պրոբլեմն այն է, որ դուք ձեր iPhone 17-ներով եկել եք, բայց ասենք iPhone 4-5-ի սոֆթով ուզում եք բուքսավատ անել, մեր ժողովրդին էլ մտցնում եք այդ բուքսավատի մեջ: Դուք այս ժամանակակից աշխարհի մեջ եկել եք, ուզում եք նավատորմով գնալ և հասնել չգիտեմ ուր: Դա նույնն է, որ պատմական Հայաստանի նավիգատորով գնաք և փորձեք ուղևորվել, դեպի Արարատ լեռ, կամ Էրզրում:

 

Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վաճառում եք պատմական Հայաստանի երազանքը, որովհետև դա հեշտ է: Մարդկանց էմոցիաների վրա գնալ, խաղարկել և քաղաքական օրակարգ գեներացնելը շատ հեշտ է, բայց այդ նարատիվը կենսունակ չի: Քաղաքականությունն այն մասին է, որ քո գաղափարախոսությունը համապատասխանի իրական կյանքի պրակտիկ դրսևորումներին»,- նշել է Կոնջորյանը: