«Հայաստանում մարդու իրավունքների մասին, չեմ էլ ուզում խոսել, սարսափելի վիճակ է»,- ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի և մնացյալ քաղաքական բանտարկյալների ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նա ընդգծեց՝ այնպիսի ապօրինություններ են կատարվում, որ մարդու մտքով երբևէ չէր էլ կարող անցներ։«Մենք չենք կարող ապօրինությունների մեջ ապրել։ Չի կարող մեր երկիրը հայտնվել այսպիսի սարսափելի վիճակում»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ այս ապօրինությունների դեմ կարող են պայքարել համախմբված, որպեսզի հնարավոր լինի հասել արդյունքի։










