Գրեթե գոլ. Ինտերն անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր դրվագին


Գրեթե գոլ. Ինտերն անդրադարձել է Մխիթարյանի մասնակցությամբ վտանգավոր դրվագին
Օգոստոս 8 22:50 2026

Նախամրցաշրջանային պատրաստության շրջանակում կայացավ իտալական գրանդների դիմակայությունը. ընկերական խաղում ուժերը չափեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այս մասին գրում է armsport.am-ը։

 

«Ինտերի» կազմում 20-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն, իսկ 63-րդ րոպեին միլանցիների առավելությունը կրկնապատկեց Էնդի Դիուֆը։ Թուրինյան ակումբի կազմում խաղավարտին մոտ՝ 85-րդ րոպեին, հաշվի տարբերությունը կրճատեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն:

 

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից՝ խաղադաշտ դուրս գալով «Ինտերի» հիմնական կազմում և այնտեղ անցկացնելով 58 րոպե։

 

Խաղից հետո «ներաձուրիների» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է վտանգավոր մի դրվագ. հայ կիսապաշտպանը գտնվում էր հարվածային նպաստավոր դիրքում և գրեթե գոլի հեղինակ էր դառնում։

 

Նշենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ երկու թիմերն էլ կանցկացնեն իրենց վերջին ընկերական հանդիպումները. օգոստոսի 11-ին «Յուվենտուսը» կմրցի «Պալերմոյի» հետ, իսկ օգոստոսի 15-ին «Ինտերը» ուժերը կչափի իսպանական «Բետիսի» դեմ։