Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում


Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հուլիս 28 22:58 2026

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Այս մասին Aysor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

ՔԿ խոսնակը նշեց, որ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը:

Հիշեցնենք՝  տեսանյութ էր տարածվել համացանցում, որում երում է, թե ինչպես են իր տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկում Ավետ Կոնջորյանին։