Ռուբինյանն ազատել է Ալեն Սիմոնյանի խորհրդականներին, օգնականներին, ռեֆերենտին ու մամուլի քարտուղարին


Ռուբինյանն ազատել է Ալեն Սիմոնյանի խորհրդականներին, օգնականներին, ռեֆերենտին ու մամուլի քարտուղարին
Հուլիս 28 16:49 2026

ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն այս օրերին ակտիվորեն կարգադրություններ է ստորագրում։

 

Նա արդեն կարգադրել է Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների և աշխատողների միջև։

 

Բացի այդ, տարբեր աշխատանքից ազատել է ԱԺ դեռ գործող նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականներ Կարլեն Գրեյանին, Զինա Չալիկյանին, խորհրդականներ Աշխեն Հայրապետյանին, Հովհաննես Նալբանդյանին, Ահարոն Ներսիսյանին, ռեֆերանտ Էդգար Մուրադյանին, այսօր էլ՝ մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանին։

 

Վերջինը 3 օր առաջ հայտարարել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում է աշխատանքը ՀՀ Ազգային ժողովում։ Նա շնորհակալություն էր հայտնել լրագրողներներին, խմբագիրներին հիանալի համագործակցության համար։