Երիտասարդ քրոջ ողբերգական մահից շաբաթներ անց Նորայր Նիկոյանը քայլ առ քայլ փորձում է վերադառնալ իր կյանքի բնականոն հունին և հիմնական գործունեությանը։
Ավելի վաղ նա հուզիչ գրառմամբ էր հանդես եկել՝ նշելով, որ չնայած սրտում մնացած մեծ դատարկությանը, նա շարունակելու է ապրել, աշխատել և ուրախացնել մարդկանց՝ ուզելով, որ քույրը շարունակի հպարտանալ իրենով։
Այսօրվա ինստագրամյան էջում արված վերջին հրապարակումը ևս խորը ցավի, կարոտի և կորստի հետ հաշտվելու դժվարին ճանապարհի արտացոլանքն է, որն արձագանք է գտել համացանցում և հուզել օգտատերերին։ Վերջինս գրել է․ «Ժամանակը չի խլում մարդկանց․ այն պարզապես սովորեցնում է ապրել նրանց թողած հիշողություններով»։










