Գյուղի համար ի՞նչ լավ բան անենք. Նարեկ Կարապետյանը Կուրթանում է (Տեսանյութ)


Գյուղի համար ի՞նչ լավ բան անենք. Նարեկ Կարապետյանը Կուրթանում է (Տեսանյութ)
Հուլիս 17 12:33 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Կուրթան համայնքի բնակիչների հետ՝ քննարկելով գյուղատնտեսությանն ու համայնքի զարգացմանն առնչվող հարցեր։

Բնակիչները ներկայացրել են բերքահավաքի ծախսերի խնդիրը, ինչին ի պատասխան Կարապետյանը նշել է, որ նախատեսվում է բարեգործական կոմբայնի միջոցով աշխատանքներն իրականացնել ավելի մատչելի պայմաններով՝ շուկայականից ցածր արժեքով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։