Վարորդը հիվանդ է. Ագարակցիները 2-3 ամիս է՝ տրանսպորտ չունեն. Գյուղացիները Ն. Կարապետյանին ներկայացրել են խնդիրները


Վարորդը հիվանդ է. Ագարակցիները 2-3 ամիս է՝ տրանսպորտ չունեն. Գյուղացիները Ն. Կարապետյանին ներկայացրել են խնդիրները
Հուլիս 16 13:38 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ շարունակում է շրջել այն համայնքներում, որտեղ հունիսի 7-ին իրենց կուսակցությունը հաղթանակ է տարել։ Այս  անգամ նա Ագարակ համայնքի բնակիչներից հետաքրքրվել է խնդիրների մասին, հարցրել՝ ի՞նչ կարող են անել գյուղացիների կյանքը բարելավելու, դրական փոփոխություններ բերելու համար։

Ագարակցիները նշել են, որ աշխատատեղերի խնդիր ունեն, արդեն 2-3 ամիս է՝ տրանսպորտը չի աշխատում, քանի որ վարորդը հիվանդ է։ Գյուղում ջրի խնդիր էլ ունեն։

«Մեզ մոտ հիմնական աշխատատեղեր չկան, եթե կարողանան աշխատատեղեր ստեղծել, լավ կլինի»,-նշել են համայնքի բնակիչները։