Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն տեղեկություններ չեն զեկուցվել՝ ի պատասխան հարցին, թե ինչ-ինչ մտահոգիչ տեղեկություններ են զեկուցվել վերջինիս մասին, և Փաշինյանը որոշել է նրան չվերանշանակել, «արժանացնել» Ալեն Սիմոնյանի ճակատագրին։
Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր, թե Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։










