Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց


Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց
Հունիս 6 23:56 2026

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ գոտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ 

Բախման հետևանքով ճանապարհաեզրին տեղադրված ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։

Վթարի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։