Երևանում կայացավ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթը։
Հունիսի 6-ին` հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած մրցույթում եվրոպական 10 երկրների 12-21 տարեկան պատանի երաժիշտներ մրցեցին իրենց տաղանդով։
Մրցույթում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ ակորդեոնահար Միխավ Ստոխելը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։
Հայաստանը ներկայացվող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում էին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը, գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։










