«Փաստ» օրաթերթի տեղեկությամբ, հունիսի 1-ի հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եղել է չափազանց դժգոհ, թեև պաշտոնական հաղորդագրությունը շեշտել է զրույցի քաղաքավարությունն ու «ջերմությունը»։ Թերթը նշում է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան շնորհավորանքից հետո ԵԱՏՄ–ԵՄ թեմայի շուրջ կրկնել է Աստանայում հնչեցրած դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումները։
Նույն աղբյուրների համաձայն, Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին «կաշվից դուրս գալ», քանի որ ռուսական սահմանափակումները չեն վերացվելու։ «Փաստ»-ը գրում է, որ նախարարն ու Փաշինյանը փորձում են ցուցադրել լուծումներ ու խոստումներ, ինչը թերթը գնահատում է որպես նախընտրական «բլեֆ»։










