Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»


Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու. «Հրապարակ»
Հունիս 3 08:42 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բերդցիների «Տավուշ» հայրենակցական միության փոխնախագահ Գևորգ Սաղոյանը։

Նա ՀՀԿ-ի իշխանության տարիներին, մասնավորապես՝ 2017թվականին պաշտոնավարել է որպես Պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ։ Այժմ նա ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի 122-րդ տեղում է։

Բերդից հայտնեցին, որ Գ․ Սաղոյանը բիզնեսով է զբաղվում` Երևանում բազմահարկ շենքեր կառուցում։

 
 
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 03․ 06․ 26