Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում . «Հրապարակ»


Փաշինյանը թիմի հետ հանգստացնող «թերապիաներ» է իրականացնում . «Հրապարակ»
Հունիս 2 08:38 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը հան­գս­տացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, եւ թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։

Բանն այն է, որ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է` դրանից բխող լուրջ հետեւանքներով։

Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է հանգստացնել նրանց։ Ուղղակի քանի որ ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է եւ դիկտատուրա, ոչ ոք չի համարձակվում Փաշինյանին խորհուրդ տալ` միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։

Փաշինյանի հանգստացնող «թերապիան», սակայն, ոչ բոլորն են արժանահավատ համարում: Կարծում են, որ սա նրա հերթական ավանտյուրան է եւ պարտությունը հաղթանակ ներկայացնելու իր ոճը։