Այսօր` հունիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Մարտին Պ.-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Lada Priora» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Ռուբին Վ.-ի վարած «Opel Astra» մակնիշի, 32-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները և Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Զաքար Գ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորիկ Էլիզբարյանը և Ֆրունզե Հովհաննիսյանը։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։










