Մենք վերադառնում ենք բուժմանը. Գոռ Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել


Մենք վերադառնում ենք բուժմանը. Գոռ Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Հունիս 1 12:40 2026

Դերասան Գոռ Հակոբյանը, որ որդու բուժման համար գտնվում է Գերմանիայում, շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի կապակցությամբ ու մաղթել առողջություն։ Նա նոր լուսանկարներ է հրապարակել ու մանրամասներ հայտնել.

«Շնորհավոր հունիսի 1-ը։ Թող աշխարհի բոլոր մանուկները լինեն պաշտպանված, առողջ և ապրեն խաղաղ երկնքի տակ:
Ֆելիքսի մեկ շաբաթյա արձակուրդը ավարտվեց և մենք վերադառնում ենք բուժմանը»։

«Երբեմն պարզապես պետք է դուրս գալ… ու նորից զգալ կյանքը»,-օրեր առաջ գրել էր դերասանի կինն ու բնության գրկում ընտանիքի լուսանկարներ հրապարակել։