Արման Ծառուկյանը 16։4 հաշվով հաղթել է մրցակցին


Արման Ծառուկյանը 16։4 հաշվով հաղթել է մրցակցին
Մայիս 31 11:22 2026

Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի աստղ, UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը Դալլասում կայացած Real American Freestyle (RAF) լիգայի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել։

 

Ծառուկյանը մրցել է ամերիկացի ըմբիշ և ինֆլյուենսեր Kylon 'Mugzy' Jamison-ի հետ և առաջին մրցափուլում առավելության հասել 16:4 հաշվով՝ գոտեմարտն ավարտելով ժամանակից շուտ։

 

Այս հաղթանակը Արման Ծառուկյանի համար RAF լիգայում վերջին հինգ ամսվա ընթացքում արդեն հինգերորդն է։