Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․մեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․մեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Մայիս 29 23:54 2026

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արման Հ․-ն, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արշակ Ք․-ն և ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

 
 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և մյուս վիրավորի ինքնությունը։