Լոլիկի ներկրումը սահմանափակելnւ որոշմանը Հայաստանից արձագանք չի ստացվել. Պեսկով


Լոլիկի ներկրումը սահմանափակելnւ որոշմանը Հայաստանից արձագանք չի ստացվել. Պեսկով
Մայիս 29 11:45 2026

Հայաստանից լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ որոշմանը Երևանից արձագանք դեռևս չի ստացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի

«Ո՛չ, չի ստացվել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք եղել է արձագանք Հայաստանի կողմից լոլիկի ներկրման սահմանափակման վերաբերյալ ՌԴ որոշմանը։