Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»


Ձիարշավին մասնակցելու է Մարիամ Փաշինյանը. «Հրապարակ»
Մայիս 28 08:58 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 29-ին եւ 30-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի կունենա «Արմենիա Վայն» գավաթի խաղարկությունը։

 

Սա այն ձիարշավարանն է, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում են Նիկոլ Փաշինյանի դուստրերը, հատկապես ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը։

 

Տեղեկացանք, որ ձիարշավին մասնակցելու է նաեւ Մարիամը։

 

Ի դեպ, ապրիլին եւս ձիարշավարանում մրցույթ էր տեղի ունեցել, որին Մարիամը չէր կարողացել մասնակցել, քանի որ նրա ձին վնասվածք էր ստացած եղել։