Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը, թեմային անդրադարձել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա գրել է․
«Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։
Մեր մի քանի հայրենակիցներ Բաքվից տարբեր առիթներով տեղեկացրել են, որ ձերբակալությունից և քննությունից մինչև դատական գործընթացներ՝ ամեն ինչ ընթացել է աննախադեպ ճնշումների և կեղծիքների պայմաններում։
Եվ ամենավտանգավորը՝ այս ամենը տեղի է ունենում հայաստանյան իշխանությունների հանցավոր լռության և անտարբերության պայմաններում»։










