Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան


Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան
Մայիս 25 10:17 2026

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը Sportmedia.am—ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն, ինչպես նաև տարվա մյուս կարևորագույն մրցաշարերում հայ ուշուիտսների մասնակցությունը։ «Այս տարվա ընթացքում պետական ֆինասավորմամբ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան մասնակցեց 4 խոշոր մրցաշարերի ու բոլոր մրցաշարերից վերադարձանք մեդալներով։ Պետք է առանձնացնեմ Եվրոպայի առաջնությունը, որից վերադարձանք մեդալների մեծ ավարով։ Անցած տարվա համեմատ մենք գերազանցեցինք մեզ, բայց ընդհանուր առմամբ կարող էինք անել նաև ավելին։ Անյալ տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել ենք 19 մեդալ, որից 11-ը ոսկե։ Այս տարվա արդյունքը եղել է 27 մեդալ, որից 14-ը՝ ոսկե։ Աշխարհի գավաթի խաղարկությունից պատմության մեջ առաջին անգամ ունեցել ենք մեդալակիր։ Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր, բացի այդ՝ երիտասարդական աշխարհի առաջնութունից մեկ արծաթե ու երեք բրոնզե մեդալ ենք նվաճել ու Թայձիցուան ոճի աշխարհի առաաջնությունից երկու բրոնզե մեդալ։ Այսպիսով, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան եզրափակեց այս տարվա իր խոշոր մրցաշարերը։ Առջևում ունենք միջազգային մրցաշարեր ու հուսով եմ, որ լավ հանդես կգանք։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ԿԳՄՍՆ-ին ու Սպորտի կառավարման կենտրոնին՝ մեր կողքին լինելու համար»,-նշեց Ռուստամ Ալավերդյանը։