System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում․ Փաշինյան


System of a Down-ը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում․ Փաշինյան
Մայիս 23 23:31 2026

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հուլիսին համերգով հանդես կգա Երևանում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքացիներից մեկը դիմել է վարչապետին՝ խնդրելով աջակցել խմբի` Հայաստան գալուն։

 

Ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Հուլիսին գալու են։ Հրապարակում համերգ են տալու»։