Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ


Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ
Մայիս 20 14:53 2026

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Hyundai Santa FE» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին։

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

 

 

 

 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է, որպեսզի հայտնաբերեն վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան ու վարորդին։