Հատիսի գագաթը կրկին մարդաշատ է: Այս անգամ Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրի կառուցման ընթացքին մասնակցելու հերթը հայտնի դերասաններին ու մարտարվեստների վարպետներինն էր։
Նրանց դեպի բարձունք է առաջնորդել Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը՝ հնարավորություն ընձեռելով տեղում տեսնելու բացառիկ նախագծի մասշտաբն ու միանալու շինարարական աշխատանքներին։
Հյուրերը շրջել են համալիրի տարածքում, ծանոթացել մեգանախագծի մանրամասներին և նշել, որ այստեղ զգացվում է ոչ միայն ապագա հզոր կառույցի մասշտաբը, այլև մարդկանց միավորող մեծ գաղափարի ուժը։










