Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում։Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղինեեր» ընկերությանը պատկանող գնացքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաշո Խուդոյանն ու Գոռ Ղազարյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոբուսի վարորդի և գնացքի սլաքավարի ինքնությունը։Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի։Արտակարգ դեպք․ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը բախվել է գնացքին․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները։










