«Սիրելի ընկերներ... շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու»,-հայտարարել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ինքը գտնվում է խայտառակ քամված ու մի տեսակ սպառված վիճակում։
«Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել... էլ չասեմ՝ կայուն մնալ: Իրոք դժվար է: Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս... Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե ՉՀԱՆՁՆՎԵԼՈւ հաստատ միտումով»,-նշել է դերասանուհին։










