Եգիպտոսում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ են մտել 86 կգ քաշային կանայք:
Հայաստանի հավաքականից Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 103 կգ, 106 կգ և 109 կգ:
Հրում վարժությունում բարձրացրել է 137 կգ և 144 կգ: Այս վարժությունում նա 3-րդն է:
Երկամարտի 253 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:










