5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան


5 մեքենա է բախվել Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, տուժածներ կան
Մայիս 5 18:20 2026

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Tesla», «Jeep Wrangler», «Nissan Sentra» 2 «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, առնվազն 7 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։