Սևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր


Սևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Մայիս 2 16:36 2026

Այսօր` մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Թ.-ի վարած Toyota մակնիշի և 36-ամյա Արթուր Ս.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։