Պատանի հայ թենիսիստները Չեխիայում մասնակցում են ուսումնամարզական հավաքի


Պատանի հայ թենիսիստները Չեխիայում մասնակցում են ուսումնամարզական հավաքի
Ապրիլ 30 21:55 2026

Չեխիայի Պրոստեյով քաղաքի Tennis Europe-ի ակադեմիայում մարզիչ Կարեն Մելիքյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի են մասնակցում Սամվել Գևորգյանն ու Արինա Մելիքյանը։

 

 

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 9 երկրի պատանի թենիսիստներ, այդ թվում՝ Եվրոպայի զարգացող երկրների մինչև 14 տարեկանների առաջին ռակետներ։ Հավաքի ընթացքում պատանի թենիսիստներն անցկացնում են համատեղ մարզումներ, սպարինգ հանդիպումներ, ֆիթնես մարզումներ։

 

Մարզումային ծրագրերին անձամբ հետևում է նաև Tennis Europe-ի ներկայացուցիչը։ Հայ թենիսիստները հավաքին մասնակցում են Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի նախաձեռնությամբ։