Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը 7։0 հաշվով հաղթել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել


Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը 7։0 հաշվով հաղթել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել
Ապրիլ 25 22:31 2026

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

 

Գոտեմարտում Թևանյանը 7։0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաշիդ Բաբազադեին ու նվաճել բրոնզե մեդալ։