Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ


Բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն ու «Toyota»-ն. կան վիրավորներ
Ապրիլ 25 16:10 2026

Այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

                

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։