Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 5-3 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Գրուշինին։ Սա Գալստյանի երրորդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում։










