Վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ կան վիրավորներ


Վարորդը «ՎԱԶ 2121»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ կան վիրավորներ
Ապրիլ 22 11:41 2026

Երեկ՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Արման Ղ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 26-ամյա Մխիթար Ղ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։